Գայել Դանիկ
Գաել Դանիկ ֆր.՝ Gaël Danic | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | ֆրանսիացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 19, 1981[1][2][3] (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 65 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բաստիա | ||||||||||||||||||||||||||
Համար | 8 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գայել Դանիկ (ֆր.՝ Gaël Danic, նոյեմբերի 19, 1981[1][2][3], Վան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայել Դանիկը «Ռեն» ակումբի սան է։ Թիմի կազմում առաջին անգամ խաղացել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Թուլուզ» ակումբի դեմ անցկացված խաղին։ Կիսապաշտպանը փոխարինել է Վանդերսոն Մարկեսին հանդիպման երկրորդ խաղակեսում[4]։ Դանիկը «Ռեն» ակումբի կազմում խաղացել է մինչև 2001/02 մրցաշրջանի ավարտը՝ անցկացնելով 22 հանդիպում Լիգա 1-ում։ 2002/03 մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարային հիմունքներով խաղացել է «Գենգան» ակումբի կազմում և անցկացրել 18 խաղ, ինչից հետո տեղափոխվել է Լիգա 2-ի «Գրենոբլ» ակումբ։
Գաել Դանիկը նոր ակումբի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի օգոստոսի 2-ին՝ մասնակցելով «Բեզանսոն» ակումբի դեմ խաղին[5]։ Օգոստոսի 9-ին «Տրուա» ակումբի դեմ անցկացված հաջորդ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում[6]։ Լիգա 2-ում հանդես գալով «Գրենոբլ» ակումբի կազմում՝ կիսապաշտպանն անցկացրել է 69 խաղ և խփել 14 գոլ։
2005 թվականի ամռանը Դանիկը տեղափոխվել է «Տրուա» ակումբ։ Թիմի կազմում առաջին անգամ խաղացել է Ֆրանսիայի առաջնությունում՝ մասնակցելով «Նիս» ակումբի դեմ խաղին 2005 թվականի հուլիսի 30-ին, երբ հանդիպման 89-րդ րոպեին փոխարինել է Սեբաստյան Դալեին[7]։ Մինչ 2005 թվականի ավարտ կիսապաշտպանը կարողացել է «Տրուա» ակումբի կազմում անցկացնել 11 հանդիպում։ Սեզոնի երկրորդ կեսին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լորյան» ակումբ, որը հանդես էր գալիս Լիգայի 2-ում։
Գաել Դանիկը Լիգայի 1-ում իր առաջին գոլը խփել է 2006 թվականի հոկտեմբերի 28-ին՝ գրավելով «Սենտ Էտիեն» ակումբի դարպասը[8]։ 2006/07 մրցաշրջանի արդյունքներով՝ «Տրուա» ակումբն առաջնությունում զբաղեցրել է 18-րդ տեղը և դուրս մնացել Լիգա 1-ից։ Դենիկը խաղացել է «Տրուա» ակումբում ևս 1 մրցաշրջան, ինչից հետո դարձել է «Վալենսյեն» ակումբի խաղացող։
Դենիկը «Վալենսյենում» իր նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 9-ին։ Կիսապաշտպանւ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և 27-րդ րոպեին 11 մետրանոցից գրավել «Սենտ Էտիենի» դարպասը՝ խփելով հանդիպման որոշիչ գոլը[9]։ Ֆրանսիայի առաջնության 2010/11 մրցաշրջանի հանդիպումներում Գայել Դանիկը կատարել է 7 գոլային փոխանցում իր խաղընկերներին և զբաղեցրել իններորդ հորիզոնականն առաջնության լավագույն ասիստենտների շարքում[10]։
2013 թվականի ամռանը Դանիկը միացել է «Օլիմպիկ Լիոն» ֆուտբոլային ակումբին։ Թիմի կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2013 թվականի հուլիսի 30-ին՝ մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ շվեյցարական «Գրասհոփերի» դեմ խաղին[11]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային ակումբ | Մայրցամաքային գավաթ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռենն | 2000/01 | Լիգա 1 | 10 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
2001/02 | Լիգա 1 | 12 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 18 | 1 | |
Կարիերան Ռենն ՖԱ-ում | 22 | 0 | 5 | 1 | 2 | 0 | 29 | 1 | ||
Գենգամ | 2002/03 | Լիգա 2 | 18 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 22 | 0 |
Կարիերան Գենգամ ՖԱ-ում | 18 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 22 | 0 | ||
Գրենոբլ ՖԱ | 2003/04 | Լիգա 2 | 34 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 36 | 5 |
2004/05 | Լիգա 2 | 35 | 9 | 7 | 3 | 0 | 0 | 42 | 12 | |
Կարիերան Գրենոբլ ՖԱ-ում | 69 | 14 | 9 | 3 | 0 | 0 | 78 | 17 | ||
Տրուա | 2005/06 | Լիգա 1 | 11 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2006/07 | Լիգա 1 | 32 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 34 | 5 | |
2007/08 | Լիգա 2 | 38 | 5 | 5 | 0 | 0 | 0 | 43 | 5 | |
Կարիերան Տրուա ՖԱ-ում | 81 | 10 | 9 | 0 | 0 | 0 | 90 | 10 | ||
Лорьян | 2005/06 | Լիգա 2 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
Կարիերան Լորիան ՖԱ-ում | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | ||
Վալենսեն ՖԱ | 2008/09 | Լիգա 1 | 36 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 38 | 4 |
2009/10 | Լիգա 1 | 29 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 31 | 2 | |
2010/11 | Լիգա 1 | 36 | 9 | 4 | 0 | 0 | 0 | 40 | 9 | |
2011/12 | Լիգա 1 | 34 | 7 | 5 | 1 | 0 | 0 | 39 | 8 | |
2012/13 | Լիգա 1 | 31 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 32 | 6 | |
Կարիերան Վալենսեն ՖԱ-ում | 166 | 27 | 14 | 2 | 0 | 0 | 180 | 29 | ||
Օլիմպիկ Լիոն | 2013/14 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 5 | 0 |
Կարիերան Օլիմպիկում | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 5 | 0 | ||
Ընդհանուր | 372 | 52 | 41 | 6 | 5 | 0 | 418 | 58 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Ренн» — «Тулуза» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Гренобль» — «Безансон» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Տրուա» — «Գրենոբլ» 3:2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Ницца» — «Труа» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Труа» — «Сент-Этьен» 3:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Валансьен» — «Сент-Этьен» 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — Список ассистентов чемпионата 2010/11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Лион» — «Грассхопперс» 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте transfermarkt.com (անգլ.)
- Профиль на Soccerway
- Профиль на сайте Worldfootball.net (անգլ.)
- Профиль на официальном сайте Профессиональной футбольной лиги Франции Արխիվացված 2013-01-22 Wayback Machine (ֆր.)
- Профиль на Footballdatabase.eu (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայել Դանիկ» հոդվածին։ |
|